ՆԳ նախարարության նախաձեռնությամբ ֆինանսական զեղծարարության զոհ դարձած քաղաքացիների խնդիրը միջանկյալ լուծում է ստացել։ Խոսքը զեղծարարների թիրախում հայտնված այն քաղաքացիների մասին է, որոնք հայտնաբերել են, որ Հայաստանի բանկերում իրենց անունով և առանց իրենց իմացության վարկեր կամ ապառիկներ են ձևակերպվել։

✔️Քաղաքացիների պարտավորությունները բանկերի նկատմամբ համապատասխան պայմանագրի կնքմամբ կսառեցվեն մինչև քրեական վարույթի ավարտը, և վարկերի գծով տոկոսներ չեն հաշվեգրվի։

✔️Մինչև նոր որոշման կիրառումը տվյալ վարկերի հաշվարկված տոկոսները կզրոյացվեն, ժամկետանցները կվերացվեն, այսինքն՝ քաղաքացիները սև ցուցակում չեն հայտնվի։

✔️Ներկայումս նկատվում է նշված հանցագործության նվազման միտում․ 2025 թվականի մարտին արձանագրվել է 85, ապրիլին՝ 52, իսկ մայիսից առ այսօր՝ 22 դեպք։

ՆԳ նախարարությունը հորդորում է պահպանել անձնական ու բանկային տվյալների գաղտնիությունը, դրանք չտրամադրել անծանոթ կամ կասկածելի անձանց, բանկերի անունից կասկածելի զանգերի, նամակների կամ գովազդների դեպքում անմիջապես կապ հաստատել տվյալ բանկի հետ:

Նմանատիպ գրառումներ