ՆԳ նախարարության ջրային պարեկային և փրկարար ծառայությունները Սևանա լճում և առափնյա հատվածում պատահարներին ու դեպքերին արագ արձագանքելու, ինչպես նաև դրանց կանխարգելման նպատակով հուլիսի 1-ից 24-ժամյա ռեժիմով իրականացնում են ուժեղացված ծառայություն։
«Լուրեր»-ի տեսախցիկն արձանագրել է, թե ինչպես են ջրային պարեկները փրկում Սևանում խեղդվող ֆրանսիահայ երիտասարդին, որն ափից մոտ 700 մետր հեռավորությամբ մոտորանավակից ընկել էր։
Ջրային պարեկների վաշտի հրամանատար Դավիթ Գալոյանի խոսքով՝ հանգստացողների անվտանգությունն առաջնահերթություն է և ուժեղացված ծառայության շրջանակում հասարակական կարգն ու անվտանգության կանոնները խախտելու համար կիրառվել և կիրառվում են նաև վարչաիրավական ներգործության միջոցներ։
ՆԳ նախարարությունը հորդորում է պահպանել լողամիջոցների օգտագործման, մոտորանավակների շահագործման անվտանգության կանոնները, ինչպես նաև ալկոհոլ օգտագործած վիճակում չլողալ՝ շրջապատի նկատմամբ դրսևորելով պատասխանատվություն։

Նմանատիպ գրառումներ