Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը տեղի ունեցավ ՆԳՆ վոլեյբոլի առաջնությունը, որին մասնակցեցին Փրկարար ծառայության, Ոստիկանության զորքերի և Պարեկային ծառայության թիմերը։

Մարզական ոգին բարձր էր, նաև գերիշխում էր փոխադարձ հարգանքը, ինչը կնպաստի տարբեր ծառայությունների մասնակիցների միջև համագործակցության ամրապնդմանը։

Երրորդ տեղը զբաղեցրեց Պարեկային ծառայության, երկրորդը` Փրկարար ծառայության առաջին թիմը, իսկ հաղթող ճանաչվեց Ոստիկանության զորքերի թիմը։ Թիմերը պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով, իսկ հաղթող թիմը՝ փոխանցիկ գավաթով: Պատվոգրերով խրախուսվել են նաև թիմերի մարզիչներն ու նրանց օգնականները։

Նման միջոցառումները նպատակ ունեն խթանել առողջ ապրելակերպը, բարձրացնել անձնակազմի թիմային ոգին և ձևավորել գործընկերային մթնոլորտ։

 

Նմանատիպ գրառումներ