Համայնքային ոստիկանության գործունեության հիմքում բնակչության հետ ակտիվ համագործակցությունն է: Որպես համայնքի հետ շփման առաջնային օղակ՝ բնակիչների հետ հանդիպումներն ու անմիջական շփումներն են օգնելու ոչ միայն հասկանալ առկա խնդիրներն ու հասնել դրանց արագ լուծմանը, այլև կանխել հանցագործություններն ու նպաստել դրանց արագ բացահայտմանը։

🏢ՆԳՆ hամայնքային ոստիկանությունն ունի 57 տարածքային բաժին, որոնցից 12-ը՝ Երևանում, 45-ը՝ մարզային համայնքներում։ Յուրաքանչյուր բաժնի կողմից սպասարկվող վարչական տարածքն իր հերթին բաժանված է մինչև 7500 բնակչություն ունեցող տեղամասերի:

Համայնքային ոստիկանության գործառույթներն են ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների դեպքերով օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումը, ընտանեկան և կենցաղային բռնության, անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների և իրավախախտումների կանխարգելումը:

Համայնքային ոստիկանության հիմնական սկզբունքներն ու առանձնահատկություններն են՝
✔️սպասարկվող տարածքի առանձնահատկությունների իմացությունը և բնակչությանը ճանաչումը
✔️բնակիչների խնդիրների իմացությունը, կարիքների գնահատումը և դրանց արձագանքումը
✔️բնակիչների, տարբեր սոցիալական խմբերի համախմբումը՝ հանրային անվտանգության մակարդակի բարձրացման շուրջ
✔️հասարակական կարգն ու անվտանգությունը ապահովելու, հանցագործությունները և վարչական իրավախախտումները նախականխելու, կանխելու և բացահայտելու գործում քաղաքացիների ներուժի օգտագործումը
✔️հանրության առջև պատասխանատվությունը, հանրային վերահսկողությունը և գործունեության թափանցիկությունը։

Ոստիկանության հանդեպ համայնքի վստահությունը կարևոր նախադրյալ է արդյունավետ համագործակցության և կայուն իրավակարգի ձևավորման համար։

Նմանատիպ գրառումներ