ՀՀ ներքին գործերի նախարարությունում հաստատվել է ՆԳՆ ձևավորմամբ և գործունեությամբ պայմանավորված իրավական ապահովման (ծրագիրը՝ ակտիվ հղումով), կազմակերպաֆինանսական (ծրագիրը՝ ակտիվ հղումով) և անձնակազմի կառավարման գործառույթների (ծրագիրը՝ ակտիվ հղումով) իրականացման համար փորձագիտական ծրագրերը։
Փորձագետ ներգրավելու ժամկետը 4 ամիս է։ Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2023 թվականի մարտի 14-ն է:
Այն դեպքերում, երբ այդ պաշտոնները զբաղեցնում են պետական ծառայության պաշտոն զբաղեցրած այն անձինք, որոնք տվյալ պաշտոններին նշանակվել են իրենց զբաղեցրած պաշտոններից ազատվելուց հետո՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում, տվյալ անձինք պահպանում են իրենց աշխատավարձը: Իսկ այն դեպքերում, երբ այդ պաշտոնում նշանակվում են մինչև այդ պետական ծառայության պաշտոն չզբաղեցնող անձինք կամ այն անձինք, որոնք պաշտոնից ազատվել են ավելի վաղ ժամկետում, տվյալ անձանց վարձատրությունը սահմանվում է քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների երկրորդ ենթախմբին համապատասխանող սանդղակի առաջին մակարդակի հիմնական աշխատավարձի չափով։
Դիմողները պետք է ներկայացնեն ՀՀ ներքին գործերի նախարարի անունով դիմում (դիմումի ձևը՝ ակտիվ հղումով), ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին հայտարարություն (հայտարարության ձևը՝ ակտիվ հղումով)։
Դիմողները կարող են փաստաթղթերը ներկայացնել առձեռն կամ mia@gov.am էլեկտրոնային փոստի միջոցով՝ նշելով, թե որ փորձագետի պաշտոնի համար են դիմում, այլապես դիմումները չեն դիտարկվի։ Փաստաթղթերն առձեռն ընդունվում են աշխատանքային օրերին` ժամը 09.30-12.30-ը, ք. Երևան, Նալբանդյան 130 հասցեում։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգել 011-52-83-74 և 010-59-64-56 հեռախոսահամարներով:
Փորձագիտական ծրագրերին, փորձագետններին ներկայացվող պահանջներին և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով (կազմակերպաֆինանսական, իրավական, անձնակազմի կառավարման):