
ԵՄ մուտքի արտոնագրերի (վիզաների) ազատականացման ուղղությամբ աշխատանքներն ակտիվ փուլում են։ Նոյեմբերի 5-ին Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների Հայաստան այցի ընթացքում հայկական կողմին պաշտոնապես փոխանցվեց ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։
Առաջին ալիքի «Լուրերի» հետ զրույցում ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանն անդրադարձել են մի շարք առանցքային հարցերի՝ կապված Հայաստանի առաջնահերթությունների, ինչպես նաև Գործողությունների ծրագրով նախատեսված բարեփոխումների իրականացման ընթացքի հետ։
Մասնավորապես ներկայացվել են․
✔️Գործողությունների ծրագրի կառուցվածքային և բովանդակային առանձնահատկությունները, ինչպես նաև գնահատման ընթացակարգն ու ժամանակացույցը,
✔️Հայաստանի Հանրապետության կողմից արդեն մշակված և ընթացքի մեջ գտնվող քաղաքականության մի շարք փաստաթղթերի նշանակությունը գործընթացում,
✔️կենսաչափական համակարգի ներդրման տեխնիկական և բովանդակային լուծումները,
✔️ենթակառուցվածքների զարգացման կարևորությունը,
✔️ԵՄ պահանջների կատարման գնահատման սկզբունքները և ընթացակարգերը,
✔️սահմանների խելացի կառավարման մոդելի՝ E-Gate համակարգի ներդրման անհրաժեշտությունն ու դերակատարությունը։










