ԵՄ վիզաների ազատականացումը միայն ճամփորդելու հնարավորություն չէ, այլև քաղաքացիների կյանքի որակի փոփոխություն․ ՍիվիլՆեթի տաղավարում Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը ներկայացրել է ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի հիմնական հենանիշները։

✔️ՆԳ նախարարի տեղակալը նշել է, որ Գործողությունների ծրագրով նախանշված բարեփոխումները համակարգված մոտեցում են պահանջում և վստահեցրել է, որ պետական ապարատը մեծ ջանքեր է գործադրում բարեփոխումները հնարավորինս շուտ իրականացնելու համար։

✔️ՆԳ նախարարի տեղակալի խոսքով՝ վիզաների ազատականացում նշանակում է շենգենյան երկրներում կարճաժամկետ գտնվելու վիզայի պահանջի վերացում։

✔️Գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումները ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգում են։

✔️Անդրադառնալով անօրինական միգրացիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի հարցերին՝ ՆԳ նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանն ունի բավարար կարողություններ կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի ուղղությամբ և ընդգծել, որ այդ համատեքստում ՆԳ նախարարությունը մշակում է հանցավորության կանխարգելման ռազմավարությունը, որն առաջիկայում կներկայացվի հանրությանը։

Նմանատիպ գրառումներ