Հայաստանի քաղաքացիները երբ կկարողանան ազատորեն այցելել Եվրոպա․ անելիքների մասին «Ռադիոլուրի» հետ հարցազրույցում մանրամասնել է Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։

✔️Դեկտեմբերի սկզբին ԵՄ գնահատման առաքելությունը Հայաստանում ուսումնասիրություն է իրականացրել գործընթացի չորս բլոկներում՝ փաստաթղթերի ու տվյալների անվտանգություն, սահմանային ու միգրացիայի, ապաստանի ոլորտներ, հանրային անվտանգություն, մարդու իրավունքներ։

✔️2026-ին Հայաստանում կլինի գնահատման երկրորդ խումբը․ Արմեն Ղազարյանը հույս է հայտնել, որ 2026 թվականի կեսերին առաջընթացի մասին առաջին զեկույցը կկազմվի։ ՆԳ փոխնախարարը վերահաստատել է, որ 2026-ի երկրորդ կեսին արդեն կենսաչափական անձնագրերը հասանելի կդառնան քաղաքացիներին։

Արմեն Ղազարյանն անդրադարձել է նաև ԵՄ երկրներում անօրինական միգրացիայի դեմ պայքարին, նույնականացման քարտերի շուրջ ստեղծված խնդիրներին և այլ հարցերի։

Նմանատիպ գրառումներ