Վարորդները պետք է ձմռանը երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։

Պահպանել տարածություն դիմացի մեքենայից:

Կտրուկ չարգելակել կամ փոխել արագությունը:

Փորձել վարել մեքենան ճամփեզրին մոտ, որտեղ կա նստած ձյուն:

❓🚘Ի՞նչ անել, երբ մեքենան արգելափակվել է ձյան մեջ

Առաջին հերթին պետք չէ խուճապի մատնվել: Ավելի լավ է փորձել փոս փորել արգելափակված անիվի տակ և դրա տակ դնել հենարանային մակերես, օրինակ, սրահի գորգը: Դա կօգնի բարելավել ձգողականությունը և հաջողությամբ դուրս բերել մեքենան արգելափակումից:

⚠️Մերկասառույցը խիստ վտանգավոր երևույթ է, միշտ հետևեք եղանակային կանխատեսումներին:

✅Հիշե՛ք խուրհուրդները և եղե՛ք պաշտպանված:

📞🚨Իսկ եթե հայտնվել եք արտակարգ իրավիճակում, անհապաղ զանգահարեք ՆԳՆ փրկարար ծառայության 911 հեռախոսահամարին։

Նմանատիպ գրառումներ