
Հայաստանում կացության կարգավիճակ ստանալ ցանկացող օտարերկրացիների թիվը զգալիորեն ավելացել է։ Այս մասին Առաջին ալիքի Լուրերի եթերում հայտնել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։
✔️Հայաստանում ապաստան հայցողների թվում գերակշռում են Իրանի, Իրաքի, Ուկրաինայի, Սիրիայի, Ռուսաստանի և Եգիպտոսի քաղաքացիները։ Օտարերկրացիներն առաջին հերթին ընդգծում են՝ Հայաստանն անվտանգ ու ապահով երկիր է։
✔️Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը դյուրացնում է ապաստանի գործերի վարման գործընթացը։ Օտարերկրացիների կողմից թվային տարբերակով դիմումները ներկայացնելու համար մշակվում է առցանց հարթակ։
✔️Դիմելուց մինչև կացության կարգավիճակի տրամադրումը կլինի առցանց, սակայն վարչարարության ընթացքում մեկ անգամ օտարերկրացին կհրավիրվի նույնականացման։
✔️Հայաստանը ապաստան հայցող որոշ օտարերկրացիների տրամադրում է ժամանակավոր կացարան։
✔️Անօրինական միգրացիայի կառավարման համար նախատեսվում է ներդնել համակարգ․ օտարերկրացին այդ հարթակով կներկայացնի դիմում՝ կատարելով նշում ինքնազբաղված լինելու մասին։ Այս դեպքում նա աշխատանքային գործունեության հիմքով կստանա կացության կարգավիճակ։
✔️Ազգությամբ հայերի համար կգործի քաղաքացիություն ստանալու որոշակի պարզեցված ընթացակարգ․ հաշվի առնելով ՀՀ սահմանադրության պահանջը՝ կգործի ՀՀ-ում բնակվելու նվազագույն չափորոշիչ։










