ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հունվարի 13-ին ընդունել է Հայաստանում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին։

Նախարար Սարգսյանը կարևորել է երկու երկրների միջև ձևավորված գործընկերային հարաբերությունները՝ ընդգծելով համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Արփինե Սարգսյանը ներկայացրել է վիզաների ազատականացման, բիոմետրիկ համակարգի ներդրման ուղղությամբ կատարված աշխատանքները։ Թվայնացումը դիտարկելով որպես պետական առաջնահերթություն՝ նախարարն անդրադարձել է դրա փուլային իրագործմանն ուղղված ռազմավարական քայլերին, որոնք միտված են մատուցվող ծառայությունների որակի և հասանելիության բարձրացմանը։

Դեսպանն, իր հերթին, բարձր է գնահատել երկկողմ արդյունավետ փոխգործակցությունը՝ նշելով, որ միջոցառումներ են ձեռնարկվում Հայաստանում Էստոնիայի դեսպանություն բացելու ուղղությամբ:

Կողմերը վերահաստատել են համագործակցության պատրաստակամությունը՝ կարևորելով փորձի փոխանակման նպատակով երկկողմ այցերի անհրաժեշտությունը։

Նմանատիպ գրառումներ