
«Առանց տողատակի» հաղորդման շրջանակում Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը մանրամասնել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման Գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերը․
✔️ՆԳ նախարարի տեղակալի խոսքով՝ վիզաների ազատականացում նշանակում է շենգենյան երկրներում կարճաժամկետ գտնվելու վիզայի պահանջի վերացում։
✔️Վիզաների ազատականացման գործընթացն ունի և՛ քաղաքական, և՛ տեխնիկական բաղադրիչ։ «Սա նուրբ հարց է Եվրոպական միության համար, և որոշումները կայացվում են միաձայնությամբ։ ԵՄ բոլոր պետությունները պետք է համաձայն լինեն, որ վիզաների ազատականացման գործընթացը ստանա դրական հանգուցալուծում»,-ընդգծել է Արմեն Ղազարյանը։
✔️Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը ներառում է․
▪️փաստաթղթերի անվտանգության բարձրացում, բիոմետրիկ համակարգի ներդրում,
▪️սահմանների կառավարման համակարգի բարելավում,
▪️հասարակական կարգ և հանրային անվտանգություն,
▪️մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների ամրապնդում։
Արմեն Ղազարյանը ներկայացրել է վիզաների ազատականացման գործընթացի շրջանակում հետագա քայլերի ճանապարհային քարտեզը՝ խոսելով նաև իրականացված աշխատանքներից։










