
❓ Հետաքրքրվա՞ծ եք իրական սոցիալական խնդիրների ուսումնասիրությամբ, տվյալների վրա հիմնված վերլուծությամբ և Ձեր գիտելիքները պետական քաղաքականության ձևավորման գործընթացում կիրառելու հնարավորությամբ։
🏛 ՆԳ նախարարության հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնը մեկնարկում է երիտասարդ հետազոտողների և ուսանողների հետ գիտահետազոտական համագործակցության նախաձեռնություն՝ նպատակ ունենալով համատեղ իրականացնել քրեաբանական ուղղվածության արդիական և կիրառական հետազոտություններ։
📚 Նախաձեռնությունը հնարավորություն կտա երիտասարդներին ոչ միայն խորացնել իրենց գիտական հետաքրքրությունները, այլև մասնակցել ՆԳ նախարարության առաջնահերթությունների շրջանակում կարևոր որոշումների վերլուծությանը և հիմնավորմանը։
📊 Հետազոտությունները նախատեսվում է իրականացնել հետևյալ ուղղություններով՝
✔️ ՀՀ-ում սպանությունների քրեաբանական համալիր հետազոտություն՝ ժամանակային փոփոխությունների, պատճառների և կանխարգելման հնարավորությունների վերլուծությամբ,
✔️Անչափահասների հանցավորության շարժընթացի, կառուցվածքի և պատճառահետևանքային գործոնների վերլուծություն,
✔️Կիբեռհանցավորության արդի միտումներ, մարտահրավերներ և հակազդման մեխանիզմներ՝ թվայնացման պայմաններում,
✔️Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների կառուցվածքային վերլուծություն։
➕ Միաժամանակ, կարող են դիտարկվել նաև այլ հետազոտական թեմաներ, որոնք համահունչ են ՆԳ նախարարության ռազմավարական առաջնահերթություններին։
💡Նախաձեռնությանը մասնակցելով՝ Դուք հնարավորություն կունենաք.
✔️համադրելու տեսական գիտելիքներն իրական դեպքերի հետ,
✔️զարգացնելու Ձեր հետազոտական և վերլուծական հմտությունները՝ աշխատելով իրական տվյալների հետ, հարաբերվելու իրական խնդիրների և դրանց իրական ազդեցությունների հետ,
✔️ընդլայնելու Ձեր գիտական հետաքրքրությունների շրջանակը և մասնագիտական փորձը,
✔️դառնալու ՆԳՆ-ում ձևավորվող երիտասարդ հետազոտողների ցանցի անդամ,
✔️մասնակցելու հետագա գիտահետազոտական և կիրառական ծրագրերի իրականացմանը,
✔️ հաստատելու մասնագիտական կապեր։
Լավագույն մասնակիցները հետազոտությունների արդյունքների հիման վրա հնարավորություն կունենան ներգրավվելու Հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնի աշխատանքներում, իսկ մյուս մասնակիցների համար նախատեսվում են տարբեր խրախուսական մրցանակներ և մասնագիտական ճանաչում։
👩🎓👨🎓 Կարող են դիմել առնվազն 18 տարին լրացած անձինք, ովքեր՝
✔️հետաքրքրված են գիտահետազոտական գործունեությամբ,
✔️ունեն բարձրագույն կրթություն կամ հանդիսանում են ուսանող իրավունքի, կրիմինալոգիայի, սոցիոլոգիայի, հոգեբանության կամ հարակից ոլորտներում,
✔️գերազանց տիրապետում են հայերենին։
📝 Իրականացված հետազոտական աշխատանքները՝
✔️ կհաստատվեն Հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնի կողմից,
✔️ կհրապարակվեն ՆԳ նախարարության պաշտոնական կայքում,
✔️կհանրայնացվեն նաև այլ մասնագիտական և հաղորդակցման հարթակներում։
📩 Դիմելու համար անհրաժեշտ է մինչև փետրվարի 28-ը mia@gov.am էլեկտրոնային փոստին ուղարկել հետևյալ փաստաթղթերը՝ թեմա դաշտում նշելով «Երիտասարդ հետազոտողների համագործակցություն»․
✔️ ինքնակենսագրական (CV),
✔️կարճ մոտիվացիոն նամակ՝ Ձեր գիտական հետաքրքրությունների և նախընտրելի հետազոտական թեմաների մասին,
✔️կրթությունը կամ ուսանող լինելու հանգամանքը հավաստող փաստաթղթի լուսապատճեն։
☎️Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 010 596420, 010 596871, 010 596838 հեռախոսահամարներով։










