
ՆԳ նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենսդրական նախագծերի փաթեթ, որով նախատեսվում է փոփոխություններ կատարել վարորդական վկայական ստանալու կարգում։
Մասնավորապես՝
✅առաջարկվում է փոխել վարորդական իրավունքի վկայականի ստացման տրամաբանությունը՝ միայն քննություն հանձնելուց անցում կատարելով որակյալ կրթության և անվտանգ վարքագծի ձևավորմանը,
✅ուսումնասիրելով տարբեր երկրների փորձը Հայաստանի համար ընտրվել է մոտեցում, որը պետք է բացառի միայն տեսական կամ գործնական քննության նյութերն անգիր սովորելու միջոցով վարորդական իրավունքի վկայական ստանալը,
✅ նախատեսվում է ներդնել ավտոդպրոցների լիցենզավորման ընթացակարգ,
✅ավտոդպրոցների լիցենզավորման գործընթացի ավարտից հետո դրանցում ուսուցումը նախատեսվում է դարձնել պարտադիր՝ վարորդական իրավունքի քննություններին մասնակցելու համար։










