Հայաստանը զբոսաշրջության համար աշխարհի ամենաանվտանգ երկրներից է։ Մեր երկրում զարգանում է զբոսաշրջությունը, այդ թվում՝ արկածային՝ տարբեր վայրերում կազմակերպվում են արշավներ, լեռնագնացություն, դահուկավազք, չմշկասահք և այլն։

Վերջին շրջանում նկատելի են Սևանա լճի սառած մակերևույթին չմուշկներով սահելու դեպքեր։

Մի քանի կարևոր նախազգուշացում՝ սառած լճի վրա չմշկասահքով զբաղվողների համար․

– Նախքան սահելը ստուգե՛ք սառույցի ամրությունը:
– Սառույցի հաստությունն ու ամրությունը կարող են փոխվել ժամերի ընթացքում: Ստուգե՛ք այն տարբեր հատվածներում:
– Սպիտակ կամ ձյան ծածկույթով սառույցը վտանգավոր է, իսկ մաքուր, թափանցիկ, կապույտ սառույցը՝ ամուր։
– Սառույցի վրա մենակ գտնվելը ռիսկային է: Եղե՛ք ընկերների կամ խմբի ուղեկցությամբ։
– Սահե՛ք միայն այն տարածքներում, որոնք պահպանվում և ստուգվում են փորձառու անձնակազմի կողմից:
– Հսկե՛ք երեխաներին և ընտանիքի անդամներին․ համոզվեք, որ նրանք կրում են փրկարար բաճկոն կամ լողացող կոստյում:
– Մի՛ սահեք գիշերը կամ թույլ տեսանելիության պայմաններում․
Գիշերը նախազգուշացնող նշաններն ու սառույցի բարակ հատվածները դժվար է նկատել:
– Խուսափե՛ք ռիսկային քայլերից, նույնիսկ եթե սառույցը թվում է ամուր:
– Պատրաստ եղե՛ք օգնության դիմելու համար․ ունեցե՛ք հեռախոս, ազդանշանային սարքեր։

Ձեր անվտանգությունը կախված է պատրաստվածությունից, խելամիտ վարքից և զգոնությունից:

Վայելե՛ք, արկածային զբոսաշրջությունը Հայաստանի Հանրապետությունում։
Օգնության կարիք ունենալու դեպքում զանգեք 112։

#արկածայինզբոսաշրջություն #Armenia #TheHiddenTrack

Նմանատիպ գրառումներ