
ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։
🗓️ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ փետրվարի 12-ին ծառայություններ կմատուցվեն․
🕙ժամը 11։00-16:00,
📌Շիրակի մարզի Անի համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ,
🕦ժամը 11:30-16:00,
📌Լոռու մարզի Ստեփանավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։
Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ։
Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ` կարող են նորը ստանալ, օգտվել նաև հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։
Փետրվարի 12-ին շրջիկ սպասարկման գրասենյակները կլինեն նաև Կոտայքի մարզի Գառնի և Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքներում՝ փետրվարի 5-ին ընդունված դիմումների շրջանակներում փաստաթղթերը հանձնելու նպատակով։










