Առաջին ալիքի եթերում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում անդրադարձել է Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացին, հանցավորության վիճակագրությանը, կանխարգելման մեխանիզմներին և ՆԳ նախարարությունում իրականացվող բարեփոխումներին։

Մասնավորապես՝

✔️վիզաների ազատականացումը ճանապարհորդությունների ժողովրդավարացման մասին է. կոտրվելու է այն կարծրատիպը, որ ճամփորդելը դժվարհասանելի է կամ միայն ֆինանսապես ապահովված մարդիկ են ճամփորդում,

✔️վիզաների ազատականացման պայմաններում արտագաղթ չի լինելու, մեր պետությունն այսօր այդքան գրավիչ է․ պատմության մեջ առաջին անգամ գրանցվել է ՀՀ քաղաքացիների սահմանահատումների բավականաչափ տպավորիչ դրական մնացորդ՝ 8660,

✔️2025 թվականին Քրեական ոստիկանությունը բացահայտել է սպանության 12 նախապատրաստություն, կանխել դրանք,

✔️2025 թվականին նախորդ տարվա համեմատ շրջանառությունից հանվել է 42.2%-ով ավելի միավոր զենք, սակայն, նախարարի խոսքով, այս ուղղությամբ դեռևս կա շարունակական աշխատանքի անհրաժեշտություն,

✔️ հանցավորության ընդհանուր մակարդակը նվազել է 3.2%-ով, ինչը իրավապահ համակարգի հետևողական աշխատանքի արդյունք է,

✔️ նախընտրական ժամանակահատվածում հաճախ փորձ է արվում մանիպուլացնել հանրային ընկալումները՝ տարածելով անապահովության զգացում, մինչդեռ փաստացի տվյալները ցույց են տալիս հանցավորության նվազման միտում,

✔️2025 թվականին ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել 768 կգ թմրամիջոց, շեշտը դրվել է ներմուծման խոշոր խմբաքանակների, արտադրության գործընթացների և շղթաների բացահայտման վրա,

✔️հանցավորության կանխարգելման բաղադրիչը առաջնահերթ ուղղություններից մեկն է, և այս ոլորտում դեռևս կա կատարելագործման ու նոր գործիքների ներդրման անհրաժեշտություն։

Նմանատիպ գրառումներ