
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը «Զրույցներ Հետքում» հարցազրույցի ընթացքում անդրադարձել է վիզաների ազատականացման գործընթացին, կենսաչափական անձնագրերի ներդրմանը, հանցավորության մակարդակին, ոստիկանության գվարդիայի գործունեությանը և նախարարության բարեփոխումներին վերաբերող այլ հարցերի։
Մասնավորապես՝
✔️ Հայաստանը վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարման տեսանկյունից զգալի առաջընթաց ունի,
✔️ ներդրվել են կենսաչափական անձնագրերի ինստիտուցիոնալ լուծումներ և 2026 թվականի աշնանը նոր բիոմետրիկ անձնագրերը հասանելի կլինեն ՀՀ քաղաքացիներին,
✔️ անհրաժեշտ է 180 աստիճանով վերափոխել սահմանների համալիր կառավարման ոլորտը․ պետք է ճանաչել ՀՀ մուտք գործող անձանց՝ միգրացիոն հոսքերն առավել կառավարելի դարձնելու համար,
✔️ Հայաստանն ունի հանձնառություն ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը ճիշտ ճանապարհով առաջ տանելու և առաջիկա տարիներին հնարավոր կլինի ավարտին հասցնել Գործողությունների ծրագրով նախանշված միջոցառումները,
✔️ Ոստիկանության գվարդիայի ձևավորմամբ՝ ներդրվեց նաև ուժի գործադրման ստանդարտը և դրա կիրառման անհրաժեշտության գնահատման մեխանիզմները,
✔️ մեթոդաբանության նոր փոփոխությունը արտացոլում է հանցավորության իրական պատկերը և ըստ այդմ՝ հանցավորության մակարդակը 3,2 տոկոսով նվազել է, ինչը իրավապահ համակարգի աշխատանքի արդյունքն է,
✔️ 2025 թվականին հաստատված սպանության դեպքերը ամբողջությամբ բացահայտվել են, բացահայտվել է նաև սպանության 12 նախապատրաստություն,
✔️ ՆԳՆ ոստիկանությունը հետևողականորեն գնացել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման ճանապարհով․ 2025 թվականին նախորդ տարվա համեմատ շրջանառությունից հանվել է 42,2 տոկոսով ավելի միավոր զենք։










