
Ապրիլի 18-ին ՆԳ նախարարությունում անցկացվել է «Գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրումը» խորագրով դասընթաց․ մասնակցել են շուրջ 300 ոստիկաններ, փրկարարներ և հանրային ծառայողներ։
ՆԳՆ Գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Խաչատուր Իգիթյանն՝ անդրադառնալով բարեվարքության ինստիտուտի կարևորությանը նշել է, որ այն հանրային ծառայողի կարևոր արժանիքներից մեկն է։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի վերլուծության վարչության պետ Տիգրան Ծատուրյանը ՆԳՆ գործընկերներին է ներկայացրել հայտարարագրերի տեսակները, դրանց ներկայացման ժամկետները, խոսել` շահերի բախման, նվիրատվության, հայտարարատու անձանց պարտավորություններին առնչվող հարցերի մասին։
Ներկայացվել են հայտարարագրման գործընթացին վերաբերող խնդրահարույց օրինակներ, որոնց կարող են հաճախ բախվել հայտարարատու պաշտոնատար անձինք։ Այդ համատեքստում ընդգծվել է ծառայողների կողմից բարեվարքության կանոնների պահպանման անհրաժեշտությունը։
Դասընթացը կազմակերպվել էր ՆԳ նախարարության և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետ համատեղ։



















