Հասմիկ Դանիելյան
ՀՀ ՆԳՆ «Հատուկ կացարան» ՊՈԱԿ
«Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման՝ օրենքով նախատեսված լիազորությունները վերապահված են Ներքին գործերի նախարարությանը։
«Հատուկ կացարան» ՊՈԱԿ-ում բնակվում են ՀՀ-ում ապաստան հայցող օտարերկրյա քաղաքացիներ, որոնք կացարանում կարող են բնակվել իրենց գործի վարույթի բոլոր փուլերում․ կացարանը ժամանակավոր է` մինչև նրանց ապաստանի հայցի մասով վերջնական որոշման ընդունումը:
Կացարանում բնակվող ապաստան հայցողներին պետությունը տրամադրում է կեցության համար անհրաժեշտ պայմաններ։
Ներկայումս կացարանի կենսաապահովման պայմանները զգալիորեն բարելավվել են․ տարածքն ավելի մեծ է, և հնարավոր է տեղավորել կրկնակի շատ ապաստան հայցողների: Երեխաների և մեծահասակների համար կան հանգստի և ժամանցի համար առանձնացված սենյակներ: Բացի երկտեղանի ստանդարտ սենյակներից, առկա է նաև 7 բնակարան` 2 և 3-սենյականոց, որոնք ունեն առանձին մուտք, խոհանոց ու սանհանգույց և նախատեսված են հիմնականում բազմանդամ ընտանիքների համար:
Հասմիկ Դանիելյան