Ո՞վ կարող է դիմել
Օտարերկրացին, ինչպես նաև նրա օրինական ներկայացուցիչը կամ լիազորված անձը
ՀՀ մուտքի վիզա տրամադրելու համար պահանջվող փաստաթղթերը
Դիմումատուն ներկայացնում է՝
- Օտարերկրացու անձնագիր կամ միջազգայնորեն ճանաչված անձը հաստատող ճամփորդական փաստաթուղթ,
- դիմում-հարցաթերթիկ,
- 3.5 x 4.5 սմ չափսի մեկ գունավոր լուսանկար,
- անչափահասի դեպքում՝ ծնողի կամ օրինական ներկայացուցչի անձնագիր, ազգակցական կապը հաստատող փաստաթուղթ,
- լիազորված անձի դեպքում՝ լիազորագիր, լիազորված անձի անձնագիր,
- խմբակային մուտքի վիզա ստանալու համար` խմբի անդամների ցուցակը, որտեղ պետք է նշված լինեն խմբի անդամների անունները, ազգանունները, առկայության դեպքում` հայրանունները, ծննդյան օրերը, ամիսները, տարեթվերը, քաղաքացիությունները, Հայաստանի Հանրապետությունում համատեղ գործունեություն իրականացնելու մասին հիմնավորող փաստաթուղթը
- պետական տուրքի վճարման անդորրագիր (մինչև 18 տարեկան անձանց դեպքում չի գանձվում)։
ՀՀ մուտքի վիզա երկարաձգելու համար պահանջվող փաստաթղթերը
Դիմումատուն ներկայացնում է՝
- Օտարերկրացու անձնագիր,
- դիմում-հարցաթերթիկ,
- 3.5 x 4.5 սմ չափսի մեկ գունավոր լուսանկար,
- երկարաձգման ենթակա ՀՀ մուտքի վիզա,
- անչափահասի դեպքում՝ ծնողի կամ օրինական ներկայացուցչի անձնագիր, ազգակցական կապը հաստատող փաստաթուղթ,
- լիազորված անձի դեպքում՝ լիազորագիր, լիազորված անձի անձնագիր։
Լրացուցիչ պահանջ
ՀՀ մուտքի վիզայի տրամադրման անհրաժեշտությունը հիմնավորող փաստաթուղթ։
Պետական տուրքի վճարման չափը և կարգը
- Մինչև 120 օր ժամկետով գտնվելու իրավունքով՝ 15,000 ՀՀ դրամ,
- մինչև 21 օր ժամկետով գտնվելու իրավունքով՝ 3,000 ՀՀ դրամ,
- բազմակի մուտքի վիզան՝ 40,000 կամ 20 000 ՀՀ դրամ։
Մուտքի վիզան երկարաձգելու դեպքում յուրաքանչյուր օրը՝ 500 ՀՀ դրամ (երկարաձգման առավելագույն ժամկետը 60 օր)։
Վճարումն իրականացվում է հետևյալ եղանակներից մեկով՝
- E-payments համակարգի միջոցով
- բաժանմունքում տեղադրված վճարային տերմինալով
- POS տերմինալով
- բանկային փոխանցման միջոցով ՀՀ պետական բյուջեի 900005162111100 հաշվեհամարին (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա անհրաժեշտ է ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը)։
Նախապես վճարելու դեպքում վճարման անդորրագիրն անհրաժեշտ է ներկայացնել թղթային տարբերակով, քանի որ այն կցվելու է քաղաքացու փաստաթղթերին (էլեկտրոնային եղանակով ներկայացված անդորրագրերը չեն ընդունվում)
Տրամադրման ժամկետը և կարգը
Ծառայությունը մատուցվում է փաստաթղթերը Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն ներկայացնելու և օտարերկրացու անձնագրում նշում կատարելու միջոցով։
ՀՀ մուտքի վիզան օտարերկրացուն հնարավորություն է տալիս վիզայի վավերականության ժամկետներում մուտք գործել Հայաստան, գտնվել ՀՀ տարածքում և դուրս գալ այնտեղից՝ փաստաթղթում նշված պայմաններով և նպատակներով։
Որոշ երկրների կողմից տրված անձնագիր կամ ճամփորդական փաստաթուղթ ունեցող անձինք կարող են ՀՀ մուտքի վիզա ստանալ առցանց՝ E-VISA համակարգի միջոցով։
ՀՀ մուտքի վիզայի ժամկետ
Հայաստանի Հանրապետության մուտքի վիզաները տրվում են Հայաստանի Հանրապետությունում մինչև 120 օր գտնվելու ժամկետով` առավելագույնը մինչև 60 օր ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ։
Մուտքի վիզայի ժամկետը երկարաձգելու համար օտարերկրացին կամ նրա կողմից լիազորված անձը կարող են դիմել ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն (Թաիրովի 14 հասցե)՝ մինչև տրված մուտքի վիզայի ժամկետի լրանալը՝ ներկայացնելով մուտքի վիզայի երկարաձգման դիմում-հարցաթերթիկ, որտեղ նշվում է Հայաստանում գտնվելու ժամկետը երկարաձգելու պատճառը։
Բողոքարկման ընթացակարգը
Դիմումատուն կարող է բողոք ներկայացնել՝
1. Վերադասության կարգով՝ գրավոր ձևով,
2. Դատական կարգով՝ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում։
Հղում օրենսդրությանը
«Օտարերկրացիների մասին» օրենք,
«Պետական տուրքի մասին» օրենք,
ՀՀ կառավարության 04․10․2007 թ․ թիվ 1268-Ն որոշում,
ՀՀ կառավարության 04․04․2008 թ․ թիվ 329-Ն որոշում։