112 օպերատիվ կառավարման կենտրոն՝ իրականացնում է քաղաքացիներից ստացվող ահազանգերի ընդունում, գրանցում, դասակարգում և փոխանցում համապատասխան իրավասու մարմիններին՝ ապահովելով արագ և օպերատիվ արձագանք։
keyboard_arrow_left
Ահազանգերի կառավարում
Ահազանգերի կառավարման գործառույթներ․
- իրականացնում է ահազանգերի գրանցում, դասակարգում և սպասարկում,
- փոխանցում է ահազանգերը համապատասխան ծառայություններին՝ ըստ ենթակայության,
- անհրաժեշտության դեպքում կազմակերպում է օպերատիվ արձագանք,
- գնահատում է ահազանգած անձի կարիքները և տրամադրում մասնագիտական, անհրաժեշտության դեպքում՝ հոգեբանական խորհրդատվություն,
- ընդունում և սպասարկում է տեղեկատվական բնույթի ահազանգերը,
- ընդունում և վերլուծում է նախարարության գործունեությանը կամ աշխատակիցներին վերաբերող՝ բնույթով ահազանգ չհամարվող հեռախոսազանգերը,
- զանգահարողներին տրամադրում է մասնագիտական խորհրդատվություն,
- բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկում է միջոցառումներ։
Իրավական հիմք
Գործունեությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ներքին իրավական ակտերով սահմանված կարգով։
Դիմելու կարգը
Իրավախախտումների, արտակարգ դեպքերի և պատահարների վերաբերյալ ահազանգերը ընդունվում են՝
112 հեռախոսահամարով, ինչպես նաև այլ կապի և հաղորդակցման համակարգերով։
ՀՀ ՆԳՆ «112 օպերատիվ կառավարման կենտրոն» գրասենյակի կանոնադրությունը։
contact_phone
Ո՞վքեր կարող են դիմել
- ՀՀ քաղաքացիներ,
- Օտարերկրյա քաղաքացիներ,
- Արտերկրում գտնվող քաղաքացիների համար շուրջօրյա ռեժիմով գործում է +37410512900 հեռախոսահամարը։
nest_clock_farsight_analog
Աշխատանքային ժամեր
Շուրջօրյա (24/7)՝ առանց ընդմիջման և հանգստյան օրերի։
money_off
Ծառայության արժեքը
Անվճար
contact_phone
Ո՞վքեր կարող են դիմել
- ՀՀ քաղաքացիներ,
- Օտարերկրյա քաղաքացիներ,
- Արտերկրում գտնվող քաղաքացիների համար շուրջօրյա ռեժիմով գործում է +37410512900 հեռախոսահամարը։
nest_clock_farsight_analog
Աշխատանքային ժամեր
Շուրջօրյա (24/7)՝ առանց ընդմիջման և հանգստյան օրերի։
money_off
Ծառայության արժեքը
Անվճար