նախարարություն
ՀՀ ներքին գործերի նախարար
Արփինե Սարգսյան
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1994 թ. ապրիլի 14, ք. Վեդի
Կրթություն
2017 թ. մինչ այժմ – ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի ասպիրանտ (Ատենախոսության թեման՝ «Դատական վերահսկողությունը ազատությունից զրկելու հետ կապված պատիժների կատարման նկատմամբ»)
2015 – 2017 թթ. – ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, իրավագիտության մագիստրոսի աստիճան (գերազանցության դիպլոմ)
2010 – 2015 թթ. – ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, իրավագիտության բակալավրի աստիճան
Կրթական ծրագրեր
2019 թ. սեպտեմբեր – «Ազատությունից զրկում – այլընտրանքային պատժամիջոցներ» – ՄԱԹՐԱ իրավունքի գերակայություն (Հաագա, Նիդերլանդների Թագավորություն)
2019 թ. հունիս – Ջոն Սմիթ կրթաթոշակային ծրագիր (Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն)
2018 թ. սեպտեմբեր – Քրեական արդարադատության համագործակցություն և գործընկերություն ծրագիր (CJ-CAP/ ABA ROLI / US Department of State / INL, Ամերիկայի Միացյալ Նահանգներ)
Աշխատանքային գործունեություն
2024 թ․ նոյեմբերի 20 – ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Ներքին գործերի նախարար
2023 թ. հունվարի 9 – 2024 թ․ նոյեմբերի 20 – ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
2022 թ. հունվարի 21 – 2023 թ. հունվարի 9 – ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
2020 թ. հուլիս – 2022 թ. հունվար – ՀՀ արդարադատության նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ
2019 թ. նոյեմբեր – 2020 թ. հուլիս – ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ
2019 թ. ապրիլ – 2019 նոյեմբեր – ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության քրեակատարողական քաղաքականության մշակման բաժնի պետ
2019 թ. ապրիլ – 2022 թ. հունվար – ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի անդամ
2018 թ. – Պրոբացիայի և քրեակատարողական ծառայողների վերապատրաստող (ՄԱԿ-ի «Բազմաոլորտային ազգային հարթակի ուժեղացում՝ ուղղված երեխաների հանդեպ բռնությանը վերջ դնելու գործողությունների պլանավորմանը, իրագործմանը և գնահատմանը» ծրագիր)
2017–2022 թթ. – ՀՀ քրեակատարողական նոր օրենսգիրքը մշակող աշխատանքային խմբի անդամ
2017 թ. – Հանրապետական գործադիր մարմիններում հակակոռուպցիոն ոլորտի պատասխանատուների վերապատրաստող («Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ)
2016-2019 թթ. – ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության փորձագետ, ապա՝ առաջատար մասնագետ (հակակոռուպցիոն, քրեակատարողական, պրոբացիայի և ներման ոլորտներ)
2016 թ. հունվար – 2016 հունիս – ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի օգնական
2016 թ. – ԵԽ «Աջակցություն Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծմանը» ծրագրի ազգային փորձագետ – վերապատրաստող
2015 թ. – ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրենսդրության զարգացման և իրավական վերլուծությունների վարչության քրեաիրավական օրենսդրության բաժնի փորձագետ
Պարգևատրվել է՝
2023 թ․ սեպտեմբեր – ՀՀ նախագահի հրամանագրով՝ «Մխիթար Գոշ» մեդալով
2022 թ. դեկտեմբեր – ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պարգևատրում հուշանվերով
2020 թ. դեկտեմբեր – ՀՀ արդարադատության նախարարի շնորհակալագիր
2016 թ. դեկտեմբեր – ՀՀ արդարադատության նախարարի շնորհակալագիր
Այլ տեղեկություններ
Տիրապետում է ռուսերեն, անգլերեն լեզուներին: Շուրջ 10 գիտական հոդվածների, «Կալանավորված և ազատազրկման դատապարտված անձանց առողջապահական իրավունքները և դրանց իրացման մեխանիզմները» ուղեցույցի հեղինակ և համահեղինակ է:
Անկուսակցական է:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է:
Մասնագիտական ներգրավվածություն
2022-2023 թթ. ներկայացրել է ՀՀ կառավարությունը ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեում և ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեում
2022-2023 թթ. ղեկավարել է ՀՀ արդարադատության նախարարության համակարգմամբ գործող Անչափահասների արդարադատության բազմաշահառու խորհուրդը
2022 թ.-ից ղեկավարում է Ոստիկանության բարեփոխումների աշխատանքային բազմաշահառու խումբը, ակտիվ ներգրավում է ունեցել Ոստիկանության ոլորտի 2020-2022 թթ. բարեփոխումների ռազմավարության իրականացման, Ներքին գործերի նախարարության ստեղծման աշխատանքներին
2022 թ. համանախագահել է ՄԱԿ Կանանց նկատմամբ խտրականության վերացման հարցերով կոմիտեում «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի (CEDAW) իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 7-րդ զեկույցի պաշտպանության պատվիրակությունը
2022 թ. նախագահել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների առաջին կազմի ընտրության մրցութային հանձնաժողովը
2022թ.-ից հանդիսանում է ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամ՝ Կառավարության առաջադրմամբ
2022-2023 թթ. հանդիսացել է Ներման հարցերի խորհրդակցական հանձնաժողովի անդամ
2021-2022 թթ. կազմակերպել և համակարգել է նոր քրեակատարողական հիմնարկի մոդելավորման աշխատանքները
2019-2023 թթ. կազմակերպել և համակարգել է քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի առաջին ռազմավարության մշակման և իրականացման գործընթացը
2019-2022 թթ. ՀՀ արդարադատության նախարարությունում համակարգել է քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերի նախագծերի լրամշակման, ինչպես նաև նոր օրենսգրքերին ՀՀ օրենսդրական ամբողջ դաշտի հարմոնիզացման աշխատանքները
2019-2022 թթ. հանդիսացել է ԵԽ «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում», «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության զարգացմանը», «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» (ԳԼԿ), «Վերջ երեխայի սեռական առցանց շահագործմանը և բռնությանը» ծրագրերի հանձնախմբերի անդամ
Հանդիսացել է «Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքը, «Ներման մասին» ՀՀ օրենքը, «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքը և դրանցից բխող ենթաօրենսդրական ակտերը մշակող աշխատանքային խմբերի, «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը մշակող աշխատանքային խմբի (ապօրինի հարստացման քրեականացում, գույքի և եկամուտների հայտարարագիրը չներկայացնելու կամ դրանում կեղծ տվյալներ ներկայացնելու համար քրեական պատասխանատվության սահմանում, իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելը հանցակազմի համապատասխանեցում միջազգային չափանիշներին և այլն), բանտային բժշկության ոլորտի բարեփոխումների շրջանակներում իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքային խմբի անդամ: