«Road Control» հավելվածի միջոցով քաղաքացիները հնարավորություն ունեն պատասխանատու գործելաոճ դրսևորելու և ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ տեսնելուն պես արձանագրել և դրանով իսկ օգնել ճանապարհային երթևեկության անվանգության ապահովմանը։
Գրանցման կարգն այսպես է. ներբեռնում եք Road Control հավելվածը (Android-ում Google Play-ից, iOS-ում apple store-ից), այնուհետև մտնում եք ներբեռնած հավելված, ընտրում լեզուն և սեղմում գրանցվել կոճակը։
Գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, ՀԾՀ-ն, հեռախոսահամարը: Այնուհետև ուսումնասիրում եք դրույթները. համաձայն լինելու դեպքում տալիս եք ձեր համաձայնությունը և սեղմում շարունակել կոճակը, ինչից հետո բջջային հեռախոսահամարին կոդի տեսքով կարճ հաղորդագրություն եք ստանում, որը մուտքագրելուց հետո սեղմում եք մուտք կոճակը։
Գրանցումը հաջողությամբ անցնելուց հետո հավելվածը թույլ է տալիս ընտրել երեք տարբերակներից մեկը՝ «Տեսանկարահանում», «Լուսանկարահանում» և «Շարունակական տեսանկարահանում»։
Ընտրելուց հետո նկարահանում եք մեքենան, ինչից հետո հարկավոր է նշել խախտման տեսակը և լրացնել մեքենայի համարանիշը։
Տվյալները լրացնելուց հետո սեղմում եք շարունակել կոճակը։