Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն «1in.am»-ի եթերում անդրադարձել է Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացին, սահմանների համալիր կառավարմանը, կենսաչափական համակարգի ներդրմանը, քաղաքացիության նոր կարգավորումներին և հետընդունման գործընթացին։

Հաղորդման շրջանակում նախարար Սարգսյանը պատասխանել է նաև քաղաքացիներից ստացված տեսահարցերին։

Նախարարը մասնավորապես ընդգծել է․

✅ Հայաստան – ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն իրականացվում է չորս հիմնական հենանիշային ուղղություններով․ առանձնահատուկ առաջընթաց է արձանագրվել երկու ուղղությամբ՝ փաստաթղթերի անվտանգություն, բիոմետրիկ համակարգ, սահմանների համալիր կառավարում։ ԵՄ առաջին գնահատման զեկույցում արձանագրվել է առաջանցիկ տեմպ․ հաջորդ առաքելությունը սպասվում է հոկտեմբերին։

✅ Նոյեմբերի 1-ից նախատեսվում է նոր կենսաչափական համակարգի գործարկումը։

✅ Սահմանների համալիր կառավարում․ հիմնական մարտահրավերը՝ սահմանային վերահսկողություն, մարդկանց ու բեռների հոսքերի կառավարում, թվային ու ֆիզիկական ենթակառուցվածքներ, ռիսկերի գնահատում ու մասնագիտական կարողությունների զարգացում։

✅ Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի ամբողջական կատարման Հայաստանի քաղաքական թիրախը 2029 թվականն է։

✅ Քաղաքացիության ինստիտուտի վերափոխման համատեքստում շեշտը դրվում է Հայաստանի հետ անձի իրական և կայուն կապի, օրինական բնակության ու փաստացի ներկայության վրա․ ազգությամբ հայերի համար նախատեսվում է երկամյա ժամանակահատվածում առնվազն 366 օր փաստացի ներկայության նվազագույն պայման։

✅ Քաղաքացիությունից հրաժարում․ վերականգնումը հնարավոր կլինի առնվազն 5 տարի անց, իսկ դադարեցման պետական տուրքը կսահմանվի 1.5 մլն դրամ։

✅ Ազգությամբ հայ լինելու ապացույց․ կգնահատվի փաստաթղթերի և այլ ապացույցների ամբողջությունը, այլ ոչ մեկ փաստաթուղթ, այդ թվում՝ մկրտության վկայականը։

✅ Հետընդունում․ Հայաստանը կատարում է իր միջազգային պարտավորությունները և պատրաստ է հետ ընդունել իր քաղաքացիներին։ Վերջին տարիներին ԵՄ-ից ստացված հետընդունման դիմումների շուրջ 90%-ը բավարարվել է։

Նմանատիպ գրառումներ