Առաջին ալիքի  «Առավոտ լուսո» ծրագրի եթերում ՀՀ ՆԳՆ ոստիկանության շտաբի բարեփոխումների բաժնի ներկայացուցիչ Նատալի Սահակյանն ու պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկ, ոստիկանության ավագ լեյտենանտ Վարդան Խոցանյանը խոսել են պարեկային ծառայությունում ընդունելության և ծառայության առանձնահատկությունների մասին։

Հիշեցնենք, որ այս պահին շարունակվում է Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ՆԳ նախարարության կրթահամալիրում ուսուցման համար ընդունելություն-մրցույթը։

Ընդունելություն-մրցույթը նախատեսվում է Պարեկային ծառայության մայրաքաղաքի և բոլոր մարզերի ստորաբաժանումներում ծառայության անցնելու համար։ Ծառայությունում կանանց ներգրավվածության բարձրացման նպատակով սահմանված 368 տեղերի գերակշիռ մասը՝ 299 տեղ (տեղերի ընդհանուր թվի 81,25 տոկոսը), հատկացվել է իգական սեռի դիմորդների համար, մնացած տեղերը՝ արական սեռի ներկայացուցիչների համար։

Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են մինչև նոյեմբերի 10-ը ներառյալ։

Նմանատիպ գրառումներ