Մասնավորապես, ներկայացվել են Քրեական ոստիկանության, Համայնքային ոստիկանության և Ոստիկանության գվարդիայի ձևավորման նախագծերը: Անդրադարձ է կատարվել վերոնշյալ մարմինների գործունեության հիմնական ուղղություններին, կառավարման սխեմային, կառուցվածքներին: Քննարկվել են նաև Ներքին գործերի նախարարության ներքո գործող ՊՈԱԿ-ների գործունեությանը վերաբերող հարցեր:
Վարչապետ Փաշինյանը կարևորել է Ոստիկանության բարեփոխումների հետևողական և արդյունավետ իրականացումը ու հանձնարարել գործընթացը շարունակել նաև միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ:
Վարչապետին է ներկայացվել նաև Պարեկային ոստիկանության կողմից մարզերում շահագործվելիք տրանսպորտային միջոցի նոր տարբերակը:

Նմանատիպ գրառումներ