եկտեմբերի 1-ին «Եղի՛ր ուժ մեր երկրի համար» իրազեկման արշավի շրջանակում, ժամը 11․00-ին, Լոռու մարզում՝ Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հարակից հրապարակում և ժամը 15․00-ին, Տավուշի մարզում՝ Իջևանի մշակույթի տան դիմաց տեղի կունենան միջոցառումներ՝ պարեկային ծառայությունում կանանց ներգրավվածության բարձրացման նպատակով:

Հրավիրում ենք բոլորին՝ մասնակցելու միջոցառմանն ու առավել մանրամասն ծանոթանալու ընդունելությանն առնչվող մանրամասների։

Ցանկացողները կարող են դեկտեմբերի 1-ին մասնակցել միջոցառմանը, իրենց հետ ունենալ անհրաժեշտ փաստաթղթերը` տեղում ընդունելության դիմում ներկայացնելու համար։

Եղի՛ր ուժ մեր երկրի համար, միացի՛ր պարեկային ծառայությանը։

Նմանատիպ գրառումներ