Առաջին ալիքի եթերում ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում անդրադարձել է ՝
պարեկային ծառայության փուլային ներդրմանը, դրա արդյունքում գրանցված դրական արձանագրումներին, քաղաքացի-ոստիկան վստահելիության մակարդակի բարելավմանը։
Ներքին գործերի նախարարության վերջին օրենսդրական նախաձեռնություններին։
Ներկայացնելով փոփոխությունները՝ Արփինե Սարգսյանը նշել է․ «Հորդորում եմ մեր հայրենակիցներին, որպեսզի օգտագործեն նախագծի բացառապես դրական միտումները և չբերեն ճանապարհային երթևեկության կանոնների էական խախտումների, որոնք թույլ կտան մեզ վերանայելու այս փոփոխությունը»։