ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 67-րդ բարձր մակարդակի նիստի շրջանակներում Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել UNODC-ի Գործառնությունների տնօրեն Բո Մաթիասենի և UNODC-ի տարածաշրջանային ներկայացուցիչ Աշիտա Միտալի հետ։
Փոխնախարար Սարգսյանը ՄԱԿ-ի գործընկերներին է ներկայացրել Ներքին գործերի նախարարության կողմից իրականացվող լայնածավալ բարեփոխումներն ու դրանց արդյունքները։
Նա առանձին անդրադարձ է կատարել Քրեական ոստիկանության վերափոխմանը, հայտարարված բաց մրցույթի ընթացքին և կրթական նոր մոդելի ներդրմանը։
ՄԱԿ-ի գործընկերները բարձր են գնահատել Ներքին գործերի նախարարության կողմից իրականացվող բարեփոխումներն ու Հայաստանի Կառավարության ջանքերը։
Կողմերն անդրադարձել են երկկողմ համագործակցության շրջանակներում արդեն իսկ իրականացված քայլերին և նախանշել համագործակցության նոր ուղղություններ։
Կարևորվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը, ռազմավարական մակարդակում փորձագիտական աջակցությամբ քայլերի հստակեցումը և ՀՀ Կառավարության կողմից ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների խթանումը, ոստիկանների վերապատրաստման գործընթացում UNODC-ի առցանց գործիքների տեղայնացումն ու կիրառումը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ուժերով առաջ մղել երկկողմ համագործակցության օրակարգը։

Նմանատիպ գրառումներ