Ապրիլի 3-ին, ժամը 11։00-ին, Ներքին գործերի նախարարությունում (Նալբանդյան 130, Հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունում) տեղի կունենա մամուլի ասուլիս՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների թեմայով: ՆԳՆ նախաձեռնությամբ փոփոխությունները վերաբերում են պարեկային ծառայողի կողմից կամ տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների շրջանակում կիրառվող բոնուսային համակարգերին։
Բանախոսներ՝ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արման Չիլինգարյան և ՆԳՆ ոստիկանության ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հայկ Վարդանյան։
Զանգվածային լրատվամիջոցների գործընկերներին հրավիրում ենք լուսաբանման:
Խնդրում ենք ներկայանալ 15 րոպե շուտ։
Հարցերի դեպքում զանգահարել 011-56-02-63:

 

Նմանատիպ գրառումներ