ՆԳ նախարարությունն ամփոփում է ենթակա ծառայությունների կատարած աշխատանքը՝ ներկայացնելով գործունեության առանցքային ուղղություններով իրականացված աշխատանքներն ու արձանագրված արդյունքները։

Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Ներքին գործերի նախարարությունում (Նալբանդյան 130, Հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունում) տեղի կունենա մամուլի ասուլիս։

Բանախոսներ՝
📌 ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ղազարյան,

📌 ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Նելլի Դավթյան։

Կներկայացվեն ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակում կատարած աշխատանքները։

✔️ Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին հրավիրում ենք լուսաբանելու։
✔️ Խնդրում ենք ներկայանալ 15 րոպե շուտ։

☎️ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ 011 56-02-63, 010 59-68-38 հեռախոսահամարներով։

Նմանատիպ գրառումներ