Հուլիսի 28-ին՝ ժամը 11․00-ին, Ներքին գործերի նախարարությունում (Նալբանդյան 130, Հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունում) տեղի կունենա մամուլի ասուլիս՝ տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներում նոր փոփոխությունների վերաբերյալ։

📌Բանախոսներ՝ ՆԳՆ իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյան և ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության պետի տեղակալ Տիգրան Գևորգյան։

✔️Զանգվածային լրատվամիջոցների գործընկերներին հրավիրում ենք լուսաբանման:

✔️Խնդրում ենք ներկայանալ 15 րոպե շուտ։

☎️Հարցերի դեպքում զանգահարել 011-56-02-63, 010-59-64-20 հեռախոսահամարներով:

Նմանատիպ գրառումներ