Մայիսի 7-ին ՆԳ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանն ընդունել է ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտի և Կանզասի պետական համալսարանի ներկայացուցիչներին:

ՆԳ նախարարի տեղակալն անդրադարձել է պարենային անվտանգության ոլորտում նախարարության իրավասություններին ու ոլորտային իրավակարգավորումներին։

Նա անդրադարձել է պարենային անվտանգության կարիքների գնահատմանը, այդ թվում՝ կարծրացած մոտեցումներից դեպի ճկուն պետություն-մասնավոր գործընկերությանն անցման կարևորությանը։

Կողմերը քննարկել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Նմանատիպ գրառումներ