Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի՝

Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման եւ Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։

Ստորև ներկայացվում են ստեղծված իրավիճակով պայմանավորված փակ ճանապարհները և առաջարկվում այլընտրանքային երթուղիներ: ⬇️

❗️Փակ երթուղիներ՝
1. Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն
2. Դիլիջան – Իջևան

✅ Այլընտրանքային երթուղիներ՝

⏩Հայաստան – Վրաստան միջպետական երթուղի
1. «Գոգավան մ/տ» – Տաշիր – Ստեփանավան – Վանաձոր – Երևան
2. «Բավրա մ/տ» – Գյումրի – Երևան
⏩Հայաստանի ներհանրապետական երթուղի
1. Այրում – Նոյեմբերյան – Այգեհովիտ – Տավուշ – Բերդ – Թթուջուր – Ճամբարակ – Սևան-Երևան։

Նմանատիպ գրառումներ