ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության և Փրկարար ծառայության մի խումբ ծառայողներ Հանրապետության տոնի առթիվ պարգևատրվել են Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Նախագահ Վահագն Խաչատուրյանի կողմից։

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փրկարար ծառայության գնդապետ Կամո Ցուցուլյանին շնորհվել է փրկարար ծառայության գեներալ-մայորի կոչում:
Վարչապետի առաջարկությամբ՝ Նախագահի հրամանագրով Ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի հրամանատար-ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Հայկ Բաբայանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

Հանրապետության տոնի առթիվ, ծառայության ընթացքում ցուցաբերած նվիրումի, օրինականության և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի համար «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով պարգևատրվել են․
Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ-հետախուզական տեղեկատվության և համակարգչային հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Եգանյանը,
Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժնի պետ, ոստիկանության մայոր Արթուր Լոբյանը,
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Գևորգյանը,
Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ պարեկային գումարտակի 1-ին վաշտի պարեկ, ոստիկանության ավագ լեյտենանտ
Նվարդ Լևոնյանը,
Ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի կրտսեր պարեկ, ոստիկանության սերժանտ Նարե Խաչատրյանը։
Շնորհավորում ենք մեր գործընկերներին, մաղթում բարի և արդյունավետ ծառայություն։

 

Նմանատիպ գրառումներ