Հունիսի 30-ից հուլիսի 7-ը ՀՀ վարչապետի հովանու ներքո Դիլիջանում անցկացվել են բանակային խաղեր՝ ուժային կառույցների և իրավապահ մարմինների միջև:
Բանակային խաղերին մասնակցել է 18 թիմ, որից 4 –ը՝ ՆԳ նախարարությունից: Մրցույթի ավարտին հաղթողները պարգևատրվել են:
ՆԳՆ թիմերից մրցանակներ են ստացել հետևյալ մասնակիցները. «ՊՄ» ատրճանակից մրցույթում պարեկ, ոստիկանության ավագ լեյտենանտ Ռոման Ալոյանը զբաղեցրել է 2-րդ տեղը, հրաձգություն «ՊՄ» ատրճանակից կանանց մրցույթում հաղթել է ՔՈԳՎ ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Մարիա Դադայանը, երրորդ հորիզոնականը զբաղեցրել է պարեկային ծառայության պարեկ, ոստիկանության լեյտենանտ Գոհար Համբարյանը: Հրաձգություն «ԴԴՀ» հրացանից մրցույթում հաղթել է պարեկային ծառայության պարեկ, ոստիկանության ավագ լեյտենանտ Խաչիկ Հաննեյանը, 2-րդ տեղը զբաղեցրել է ՆԳՆ ՓԾ փ/ծ մայոր Անդրանիկ Հովսեփյանը, իսկ կողմնորոշում մրցույթում 2-րդ տեղը զբաղեցրել է փ/ծ ավագ լեյտենանտ Ղարիբ Ղարիբյանը։
Մրցույթի ավարտին մրցանակակիրները ստացել են դիպլոմներ, մեդալներ և դրամական պարգևներ։

 

Նմանատիպ գրառումներ