Ներքին գործերի նախարարությունը օգոստոսի 3-ին լրագրողների համար կազմակերպում է այց Սևանա լիճ՝ ծանոթանալու ՆԳՆ ոստիկանության ջրային պարեկային ծառայության և ՆԳՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի աշխատանքներին և լուսաբանելու դրանց ընթացքը։
Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին կպատասխանեն ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ-պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը և ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը։
Շրջայցին մասնակցելու համար լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրում ենք մինչև օգոստոսի 1-ը դիմել ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչություն։
Զանգահարել 010 596935 հեռախոսահամարին կամ թողնել հաղորդագրություն ՆԳՆ ֆեյսբուքյան պաշտոնական էջին՝ facebook, կամ գրել էլեկտրոնային փոստին՝ mia@gov.am։
Մասնակցության համար դիմած լրատվամիջոցների ներկայացուցիչների տեղափոխման և այլ մանրամասների մասին կտեղեկացվի լրացուցիչ։