Ներքին գործերի նախարարությունը օգոստոսի 14-ին զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար կազմակերպում է այց «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ, որտեղ տեղի է ունենալու ծառայության տնօրեն Սոս Մարգարյանի ասուլիսը։
ԶԼՄ ներկայացուցիչները հնարավորություն կունենան նաև շրջել Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունում, ծանոթանալ և լուսաբանել գործունեությունը։
Շրջայցին մասնակցելու համար լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրում ենք նախապես հաստատել մասնակացությունը՝ զանգահարելով 010 596935 հեռախոսահամարին կամ թողնել հաղորդագրություն ՆԳՆ ֆեյսբուքյան պաշտոնական էջին՝ facebook կամ գրել էլեկտրոնային փոստին՝ mia@gov.am։
Մասնակցության համար դիմած լրատվամիջոցների ներկայացուցիչների տեղափոխման և այլ մանրամասների մասին կտեղեկացվի լրացուցիչ։