Սեպտեմբերի 16-ին ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան։ Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում է նաև Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։
Ողջունելով հյուրերին՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդգծել է երկու երկրների ռազմավարական հարաբերությունների հետևողական զարգացման կարևորությունը։
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության համար` ընդգծել է բազմակողմ համագործակցությունը ընդլայնելու և ամրապնդելու երկու երկրների կառավարությունների շահագրգռվածությունը։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել ենթակառուցվածքների զարգացման համատեղ ծրագրերի ուղղությամբ քննարկումները, ինչը կնպաստի նաև տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը:
Հանդիպումից հետո երկու երկրների վարչապետները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել քննարկումների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:

 

Նմանատիպ գրառումներ