ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, նախարարության և ոստիկանության ղեկավար կազմը նոյեմբերի 7-ին ծաղիկներ են խոնարհել և հարգանքի տուրք մատուցել սահմանների պաշտպանության և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին։

Նույն օրը նրանք ոստիկանության զորքերի զորամասերից մեկում հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին, նաև այցելել են ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար գնդապետ Արմեն Վարդանյանի շիրիմին։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ նոյեմբերի 7-ին զոհվեցին ոստիկանության զորքերի 39 ծառայողներ։

Փա՛ռք և հավերժ հիշատակ մեր զոհված գործընկերներին:

Նմանատիպ գրառումներ