ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությանը։

Նաթիա Նացվլիշվիլին նշանակման կապակցությամբ շնորհավորել է Արփինե Սարգսյանին և հաջողություններ մաղթել։ Նա ընդգծել է ձևավորված բազմաշերտ համագործակցության կարևորությունը և պատրաստակամություն հայտնել ընդլայնելու գործընկերության ուղղությունները։

ՆԳ նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի զարգացման ծրագրին՝ շեշտադրելով Ոստիկանության ոլորտի բարեփոխումների շրջանակում երկկողմ արդյունավետ համագործակցությունը։

Կողմերը կարևորել են համագործակցության շարունակականությունն ու ոստիկանության և փրկարար ծառայության ոլորտներում նոր ծրագրերի իրականացումը՝ պատրաստակամություն հայտնելով ընդլայնելու այդ ուղղություններով համագործակցության օրակարգը։ Անդրադարձ է կատարվել նաև Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ու Փրկարար ծառայության ոլորտներում առկա փոխգործակցությանը։

Հատուկ անդրադարձ է կատարվել Լոռու և Տավուշի մարզերում դիմակայունության բարձրացման ուղղությամբ կարիքների գնահատմանը։

Նմանատիպ գրառումներ