IDEMIA ֆրանսիական կոնսորցիումը Հայաստանում հաղթող է ճանաչվել կենսաչափական համակարգի ներդրման գործընթացի իրականացման մրցույթում: Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը ներկայացրել է գործընթացին վերաբերող մանրամասները․

✔️ ֆրանսիական ընկերությունների խումբը Հանրապետությունում կունենա 23 գրասենյակ, որոնցից 3-ը կլինեն Երևանում՝ հասանելի վայրերում, զարգացած ենթակառուցվածքներով, կաշխատեն 7-օրյա ռեժիմով, մինչև 22։00-ն։

✔️Մարզերում կգործեն 20 ծառայություններ, որոնք կիրականացնեն միայն սպասարկման գործառույթ, իսկ վարչարարությունը կմնա Միգրացիայի և քաղաքացիության ծառայության լիազորություն։ Նելլի Դավթյանի խոսքով՝ եթե անձն առաջին անգամ է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը որպես լիազոր մարմին կքննի բոլոր փաստաթղթերը, մյուս դեպքերում կդիմի մասնավոր գործընկերոջը։

✔️Հայաստանում կսահմանվի հանրային ծառայությունների մատուցման նոր ստանդարտ։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի խոսքով՝ գործընթացը օտարերկրյա ընկերությանը պատվիրակելը ամենևին չի վտանգում անձնական տվյալների պաշտպանությունը, ծրագրային լուծումներն ու գործառույթների բաշխումը բացառում են անձնական տվյալների խոցելիությունը, ներդրվում է անվտանգային նոր ստանդարտ և նոր որակ։

Նմանատիպ գրառումներ