Եվրոպական Հանձնաժողովը բարձր է գնահատել Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման Հայաստանի առաջընթացը։

Մայիսի 5-ին Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի ներկայությամբ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը ՆԳ նախարար, ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցով Հայաստանի գլխավոր բանակցող Արփինե Սարգսյանին է փոխանցել առաջընթացի առաջին զեկույցը։ Այն արձանագրում է ՀՀ իշխանությունների հստակ քաղաքական հանձնառությունը՝ իրականացնելու ԵՄ-ի հետ վիզաների ազատականացմանն ուղղված անհրաժեշտ բարեփոխումները։ «Հայաստանի իշխանությունները Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրով ակնկալվող բարեփոխումների իրականացման հարցում ամուր քաղաքական հանձնառություն են ցույց տվել։ Չնայած այն հանգամանքին, որ ՎԱԳԾ-ն Հայաստանին է փոխանցվել միայն վերջերս՝ բազմաթիվ բարեփոխումներ կամ արդեն իսկ նախաձեռնվել են, կամ ծրագրվում են Հայաստանի իշխանությունների կողմից»,- ասված է զեկույցում։

Գործողությունների ծրագրի տրամադրումից կարճ ժամանակ անց Հայաստանի կառավարությունը՝ Ներքին գործերի նախարարության համակարգման միջոցով արդեն իսկ նախաձեռնել կամ ծրագրավորել է պահանջվող օրենսդրական և քաղաքական փոփոխությունների զգալի մասը, իսկ փաստաթղթերի անվտանգության և միգրացիայի կառավարման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող աշխատանքներն այժմ գտնվում են զարգացման առաջանցիկ փուլում։

Զեկույցում մանրամասն նկարագրվում են Հայաստանի կողմից Գործողությունների ծրագրի չորս ուղղություններով ձեռնարկված նշանակալի քայլերն ու գրանցած առաջընթացը.

✅Փաստաթղթերի անվտանգություն. Կնքվել է պետություն-մասնավոր գործընկերության պայմանագիր՝ կենսաչափական նույնականացման համակարգի արդիականացման նպատակով, ինչը կապահովի առաջիկայում թողարկվելիք անձը հաստատող փաստաթղթերի համապատասխանությունը Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) կողմից սահմանված ամենաբարձր չափանիշներին։ Բացի այդ, 2025 թվականի հուլիսին Հայաստանն ընդունել է «Բնակչության պետական ռեգիստրի մասին» նոր օրենքը, որը թույլ կտա ստեղծել բնակչության միասնական և անվտանգ էլեկտրոնային ռեգիստր, որը ևս էական առաջընթաց է տվյալների հավաքագրման և օգտագործման հարցում։

✅ Սահմանների, միգրացիայի և ապաստանի կառավարում. Հայաստանն ակտիվորեն մշակում է Սահմանների համալիր կառավարման (IBM) 2026-2029 թվականների ռազմավարությունը։
Հայաստանն առաջընթաց է գրանցել նաև մի շարք ծառայությունների թվայնացման գործընթացում։ Մասնավորապես, 2026 թվականի հունվարից գործարկվել է Քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգը, ընթացքի մեջ է նաև օտարերկրյա քաղաքացիների համար աշխատանքի և կացության թույլտվությունների ընթացակարգերի ամբողջական թվայնացումը։ «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը ևս անցել է միջգերատեսչական համաձայնեցման փուլը և ներկայումս գտնվում է վերջնականացման գործընթացում։ Հայաստանը շարունակում է ամրապնդել համագործակցությունը ԵՄ անդամ պետությունների և ոչ ԵՄ երկրների հետ՝ հետընդունման (readmission) ոլորտում։

✅ Հասարակական կարգ և անվտանգություն.
2018-ից հետո Հայաստանը զգալիորեն ուժեղացրել և միջազգային չափանիշներին համապատասխանեցրել է իր հակակոռուպցիոն իրավական և ինստիտուցիոնալ համակարգը։ Հայաստանի կողմից «Հանցավորության կանխարգելման 2026-2033թթ․ ռազմավարության» մշակման մեկնարկը փաստում է Հայաստանի հանձնառությունը՝ ապացույցների վրա հիմնված քաղաքականության, ինստիտուցիոնալ համակարգման և նպատակային կանխարգելիչ միջոցառումների միջոցով ամրապնդելու հանցավորության կանխարգելման կարողությունները։

Թրաֆիքինգի դեմ պայքարի նոր գործողությունների ծրագիրն ընդունվելու է 2026թ-ին և այդ ուղղությամբ իրականացվող նոր ծրագրերի ավելացումը նույնպես դրական է գնահատվել ԵՄ կողմից։
Եվրոպական կողմը դրական է գնահատում նաև անձնական տվյալների պաշտպանության նոր և անկախ մարմնի ստեղծումը, որի գործունեությունը համահունչ կլինի անձնական տվյալների պաշտպանության եվրոպական սկզբունքներին և լավագույն փորձին։

✅ Հիմնարար իրավունքներ. Հայաստանն այժմ մշակում է «Խտրականության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքը և «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքը՝ դրանք համապատասխանեցնելով եվրոպական չափանիշներին: Բացի այդ, Հայաստանը 2025 թվականին ընդունել է երեխաների իրավունքների վերաբերյալ նոր օրենսդրություն՝ բռնությունից և շահագործումից պաշտպանության առավել համապարփակ շրջանակ ապահովելու համար։

Ողջունելով դրական դինամիկան՝ Եվրոպական Հանձնաժողովը շեշտել է, որ առաջընթացի գնահատումը կատարվում է բացառապես արդյունքահեն մոտեցմամբ և պայմանավորված է բոլոր հենանիշների արդյունավետ և հետևողական իրականացմամբ։

Զեկույցում ներկայացված են նաև առաջարկություններ, որոնք կոչված են օժանդակելու Հայաստանին արձանագրված բացերը լրացնելու հարցում։
Հանձնաժողովը շարունակելու է հետևել Գործողությունների ծրագրով սահմանված բոլոր հենանիշների կատարմանը՝ ԵՄ անդամ երկրների փորձագետների աջակցությամբ և այս նպատակով առաջիկայում Հայաստանում կկազմակերպվեն լրացուցիչ գնահատման առաքելություններ։ Արձանագրվել է նաև, որ ԵՄ-ն հավատարիմ է մնում Հայաստանի բարեփոխումների ջանքերին աջակցելու գործին՝ տրամադրելով հատուկ տեխնիկական և ֆինանսական օգնություն, մասնավորապես՝ Հայաստանի համար նախատեսված «Դիմակայունության և աճի» ծրագրի շրջանակներում։
Վերլուծելով Գործողությունների ծրագրի առաջին խումբ հենանիշերի (օրենսդրություն և քաղաքականության շրջանակ) շրջանակներում Հայաստանի իրականացված բոլոր քայլերը՝ Եվրոպական Հանձնաժողովը եզրահանգել է, որ փաստաթղթերի անվտանգության, սահմանների, միգրացիայի կառավարման և ապաստանի ոլորտներում Հայաստանը ծրագրի իրականացման «առաջանցիկ փուլում է» (at an advanced stage of fulfilment), իսկ հանրային անվտանգության և հիմնարար իրավունքների ոլորտներում «լավ առաջընթաց է արձանագրել» (progressing well)։

Գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած հայտարարությունների ընթացքում Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, անդրադառնալով ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման գերակայությանը, ընդգծել է, որ հաճույքով են ներկայացնում առաջին առաջընթացի զեկույցը և շնորհավորել է դրա խիստ դրական բնույթի համար։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը բարձր է գնահատել նախորդ տարվա նոյեմբերից ի վեր կատարված արդյունավետ աշխատանքն ու արձանագրված առաջընթացը։
Եվրոպական Հանձնաժողովի նախագահը վստահություն է հայտնել, որ գործընթացը հաջողությամբ կշարունակվի և կհասնի իր նպատակին։

Strong Political Commitment and Accelerated Reform Steps: First Progress Report on the EU Visa Liberalisation Action Plan Submitted to the Minister of Internal Affairs

The European Commission has highly commended Armenia’s progress in implementing the Visa Liberalisation Action Plan.

On 5 May, within the framework of the Armenia–European Union Summit, in the presence of Prime Minister of the Republic of Armenia Nikol Pashinyan, President of the European Council António Costa, and President of the European Commission Ursula von der Leyen, the Head of the EU Delegation to Armenia, Ambassador Vassilis Maragos, handed over the first progress report to the Minister of Internal Affairs, Arpine Sargsyan, Armenia’s chief negotiator on visa liberalisation with the EU. It reflects the clear political commitment of the Armenian authorities to implement the necessary reforms aimed at visa liberalisation with the European Union. It reflects the clear political commitment of the Government of the Republic of Armenia to implement the necessary reforms aimed at visa liberalisation with the European Union.

The Armenian authorities have demonstrated a strong political commitment to implementing the reforms envisaged under the Visa Liberalisation Action Plan. Although it was only recently handed over to Armenia, many of its reforms have either already been initiated or are planned, the report states.

Shortly after the delivery of the Action Plan, the Government of the Republic of Armenia, through the Ministry of Internal Affairs, has already initiated or planned a significant part of the required legislative and policy changes, while efforts in document security and migration management are at an advanced stage of development.

The report provides a detailed overview of the progress achieved across the four areas of the Action Plan.

Document Security:

A public–private partnership agreement has been concluded to modernise the biometric identification system, ensuring that identity documents to be issued in the near future comply with the highest standards set by the International Civil Aviation Organization (ICAO). In July 2025, Armenia also adopted the Law on the State Population Register, enabling the creation of a unified and secure electronic population register.

Borders, Migration and Asylum Management:

Armenia is developing the Integrated Border Management Strategy for 2026–2029. Progress has also been made in digitalising services: the Electronic Case Management System for Citizenship Matters was launched in January 2026, and the full digitalisation of work and residence permit procedures is underway. The draft law on refugees and asylum has passed inter-agency coordination and is in its final stage. Cooperation with EU and non-EU countries on readmission is being strengthened.

Public Order and Security:

Since 2018, Armenia has significantly strengthened its anti-corruption legal and institutional framework in line with international standards. The development of the Crime Prevention Strategy for 2026–2033 reflects a commitment to evidence-based policymaking and institutional coordination. The Action Plan on combating trafficking is expected in 2026, while new programmes have been positively assessed by the EU. The establishment of an independent personal data protection authority is also positively noted.

Fundamental Rights:

Armenia is developing legislation on discrimination and national minorities in line with European standards. In 2025, new legislation on children’s rights was adopted to strengthen protection against violence and exploitation.

Welcoming the positive momentum, the European Commission emphasized that progress is assessed exclusively on a results-based approach and depends on the effective implementation of all benchmarks.

The report also includes recommendations to support Armenia in addressing remaining gaps.

The Commission will continue monitoring implementation with the support of EU Member State experts, and further assessment missionss will take place in Armenia in the near future.

The EU remains committed to supporting Armenia’s reform efforts through targeted technical and financial assistance, in particular under the “Resilience and Growth” programme.

During the statements at the Summit, European Commission President Ursula von der Leyen, referring to the EU–Armenia visa liberalisation priority, emphasised that she was pleased to present the first progress report and congratulated Armenia on its highly positive assessment.

Ursula von der Leyen, highly commended the effective work carried out and the progress achieved since November of last year, and expressed confidence that the process will continue successfully and reach its intended goal.

Նմանատիպ գրառումներ