Մայիսի 22-ին ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որը վարում էր ՆԳ նախարարի խորհրդական Կարեն Հակոբյանը։

Մասնակցում էին Հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության պետ Արարատ Թևոսյանը, ՆԳ նախարարության և պահնորդական գործունեություն ծավալող մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Քննարկվել են մասնավոր պահնորդական գործունեության ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի լավարկման, լիցենզավորման և թույլտվությունների տրամադրման ընթացակարգերի կատարելագործման վերաբերյալ հարցեր։

Անդրադարձ է կատարվել կադրային համալրման, մասնագիտական պատրաստվածության և որակավորման քննությունների կազմակերպման գործընթացին։ Քննարկվել է նաև քննություններն արտագնա ձևաչափով անցկացնելու հնարավորությունը, ինչը մարզերի դիմորդների համար գործընթացը կդարձնի առավել հասանելի։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ոլորտում օրենսդրական փոփոխությունների իրականացման նպատակով համատեղ մշակել նախագիծ։

Նմանատիպ գրառումներ