✔️Մինչ օրս առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների կայացած աճուրդներում վաճառվել է 46 առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշ: Ընդհանուր առմամբ մինչև օրս վաճառված համարանիշներից պետական բյուջե է փոխանցվել շուրջ 800 միլիոն ՀՀ դրամ։

ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության պետ Արարատ Թևոսյանի խոսքով՝ այս տարի վաճառվել է առանձնահատուկ պահանջարկ ունեցող 9 համարանիշ։

✔️Աճուրդին մասնակցելու համար պետք է մուտք գործել auction.mia.gov.am հարթակ, ազատ համարանիշների որոնման դաշտում ստուգել նախընտրած համարանիշը։

✔️Աճուրդին մասնակցողը պետք է մեկնարկային գնի 5 տոկոսի չափով նախավճար կատարի։

Նմանատիպ գրառումներ