
Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Ներքին գործերի նախարարությունում (Նալբանդյան 130, Հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունում) տեղի կունենա մամուլի ասուլիս՝ հուլիսի 6-ից վարելու իրավունքի վերականգնման դիմումների և վարորդական վկայականների տրամադրման կարգում փոփոխությունների վերաբերյալ։
📌Բանախոսներ՝ ՆԳՆ իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյան և Պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյան։
✔️Զանգվածային լրատվամիջոցների գործընկերներին հրավիրում ենք լուսաբանման:
✔️Խնդրում ենք ներկայանալ 15 րոպե շուտ։
☎️Հարցերի դեպքում զանգահարել 011-56-02-63, 010-59-64-20 հեռախոսահամարներով:










