Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստացել է Starlink-ի կողմից նվիրաբերված 56 սարքավորում՝ ապագա հնարավոր արտակարգ իրավիճակներին նախապատրաստվելու նպատակով։ Այս սարքավորումները հնարավորություն կտան ապահովել հուսալի և բարձր արագությամբ կապ՝ աղետների և այլ արտակարգ իրավիճակների ընթացքում արդյունավետ արձագանքման համար։

Այս նախաձեռնությունն իրականացվել է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համագործակցությամբ։

Սարքավորումներն արդեն Հայաստանի Հանրապետությունում են և նախատեսվում է դրանք հատկացնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը՝ Փրկարար ծառայության կարիքների համար։ Դրանք կնպաստեն Հայաստանի արտակարգ իրավիճակներում կապի բազմազանության հնարավորությունների ամրապնդմանը, մասնավորապես՝ փրկարարական գործողությունների, բնական աղետների, ճգնաժամային իրավիճակների, ինչպես նաև այն դեպքերում, երբ կապի ավանդական ենթակառուցվածքները սահմանափակված, գերծանրաբեռնված կամ խափանված են։

Starlink-ը Երկրի ցածր ուղեծրում գործող աշխարհի ամենաառաջատար արբանյակային համաստեղությունն է, որն ապահովում է հուսալի և բարձր արագությամբ լայնաշերտ ինտերնետ միլիոնավոր օգտատերերի համար ամբողջ աշխարհում։ Ծառայությունը կարևոր դեր է կատարում արտակարգ իրավիճակներին արձագանքող ծառայությունների համար կապի անխափանությունն ապահովելու գործում, հատկապես հեռավոր բնակավայրերում և ճգնաժամային պայմաններում։

Այս նվիրատվությունը շարունակությունն է Starlink-ի և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև ձևավորված համագործակցության:

————————————————
56 Starlink kits donated to Armenia to strengthen emergency communication resiliency: a joint initiative of the Ministries of Internal Affairs and High-Tech Industry

The Government of the Republic of Armenia has received the donation of 56 kits from Starlink in preparation for future emergencies. These kits will enable reliable, fast connectivity to respond efficiently during disasters.

This effort was done in collaboration with the Ministry of High-Tech Industry of the Republic of Armenia and Ministry of Internal Affairs of the Republic of Armenia.

The kits have already arrived in Armenia and are planned to be allocated to the Ministry of Internal Affairs of the Republic of Armenia for the needs of the Rescue Service. It will strengthen Armenia’s emergency communication capabilities, particularly during rescue operations, natural disasters, crisis situations, and cases where conventional communication infrastructure may be limited, overloaded, or disrupted.

Starlink is the world’s most advanced satellite constellation in low-Earth orbit, delivering reliable, fast broadband to millions of people around the world. The service plays a critical role in ensuring resilient communication for emergency response teams, especially in remote areas and during critical situations.

This donation builds on the ongoing collaboration between Starlink and the Government of Armenia.

Նմանատիպ գրառումներ