
🌳Անտառներն ու բուսածածկ տարածքները մեր երկրի կենսական և ռազմավարական հարստությունն են, սակայն անգամ մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։
✔️Բնության գրկում հանգիստը կազմակերպելիս դրսևորեք հոգատարություն՝ ստեղծեք մաքուր և անվտանգ միջավայր։
✔️Հրդեհավտանգ ժամանակաշրջանում խստիվ արգելվում է՝ բուսածածկ տարածքներում նետել այրվող լուցկի կամ ծխախոտի մնացորդներ, չնախատեսված վայրերում խարույկ վառել։
✔️Արգելվում է վառելիքով լիցքավորված ավտոմեքենաների շրջակայքում ծխելը, բաց կրակից օգտվելը, ինչպես նաև բացատներում շշեր ու ապակու կտորներ թողնելը. դրանք կարող են ոսպնյակի նման ֆոկուսացնել արևի ճառագայթները։
✔️Արգելվում է այրել չոր խոտը կամ խոզանը։
✔️Վառելանյութերն ու քսանյութերը պահեք փակ տարաներում, դրանց պահման վայրերը շրջափակեք առնվազն 1,5 մետր հանքայնացված շերտով, մաքրեք բուսածածկույթից ու փայտի մնացորդներից։
📞Հրդեհի փոքր օջախ տեսնելիս՝ անտարբեր մի՛ անցեք, անմիջապես փորձե՛ք մարել կրակը, կամ արագ ահազանգեք 112։










