
ՆԳ նախարարությունը մեկնարկում է իրազեկման արշավ, որի նպատակն անչափահասների նկատմամբ բռնության և նման երևույթների կանխարգելման ուղղությամբ հանրային իրազեկվածության բարձրացումն է։
Շարքի առաջին թողարկման շրջանակում իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանը ներկայացնում է անչափահասների նկատմամբ բռնության դրսևորման ձևերը, հնարավոր հետևանքները, արձագանքման և կանխարգելման մեխանիզմները։
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել՝
✅ անչափահասների նկատմամբ բռնության օրենսդրական սահմանմանն ու հանրային ընկալումներին,
✅բռնության տեսակներին ու միջավայրերին՝ ընտանիք, դպրոց, բակ, առցանց հարթակներ,
✅բռնության ազդեցությանը երեխայի վարքագծի և արժեհամակարգի վրա,
✅բռնության դեպքերին պատշաճ արձագանքման և իրավասու մարմինների համագործակցված աշխատանքի կարևորությանը։










